image
Լեզու
Լեզու
Հայերեն
caret-down

ABOUT US

Բարի գալուստ PANDORA, որտեղ յուրաքանչյուր զարդ պատմում է այնպիսի եզակի պատմություն, ինչպիսին այն կրող անհատն է...

Իր ստեղծման օրվանից Pandora-ն հոմանիշ է եղել բացառիկ վարպետության, հավերժական նրբագեղության և բովանդակալից պատմության: PANDORA-ի ճանապարհն սկսվեց 1982 թվականին Դանիայում, որտեղ բրենդի հիմնադիր Պեր Էնևոլդսենը ձեռնամուխ եղավ ստեղծելու զարդեր, որոնք պիտի խորհրդանշեին կյանքի անմոռանալի պահերը:

Ստեղծագործության և նորարարության հանդեպ կրքով առաջնորդված Pandora-ն վերածվել է համաշխարհային ֆենոմենի, որը սիրված է միլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհում: Խորհրդանշական չարմերը հեղափոխեցին ոլորտը՝ դրա կրողներին հնարավորություն ընձեռելով կերտել իրենց անձնական պատմությունները այս շլացուցիչ շարքի միջոցով։

Pandora-ի հիմքում ընկած է որակի և զարդերի արտադրման ավանդականության միաձուլումը: Յուրաքանչյուր կտոր պատրաստված է բարձրորակ նյութերից՝ արծաթից, 14K ոսկուց և թանկարժեք քարերից՝ ապահովելով և՛ գեղեցկություն, և՛ երկարակեցություն: Հմուտ արհեստավորները կյանքի են կոչում բարդ նմուշներ, որոնք արտահայտում են ժամանակակից տենդենցներն ու նորաձևության միտումները։

PANDORA-ն իր սպառողին է ներկայացնում 4 հիմնական հավաքածուներ՝ Moments, Me, Timeless և Signature։ Հավաքածուներից յուրաքանչյուրն արտահայտում է յուրօրինակ իմաստ, միտված է արտահայտելու հստակ ուղերձ, ունի ընդգծված, առանձնացող ոճ և դիզայներական լուծումներ։ Հավքածուներն միմյանց հետ համադրվող հրաշալի տարբերակներ են առաջարկում, որը կրողին հնարավորություն է տալիս յուրովի ինքնարտահայտվելու։

PANDORA-ն բարձր վարկանիշային մի շարք հոլիվուդյան ֆիլմերի և մուլտֆիլմեր արտադրող ընկերությունների հետ իր համագործակցություններով օր օրի ավելի է հաստատում իր տեղն ու դիրքը զարդերի արտադրության ոլորտում։ Պարբերաբար թարմացվում և նոր նմուշներով են համալրվում Disney, Marvel և Game of Thrones շարքերը։

Բացառիկ կարևորության է նաև UNICEF-ի հետ համագործակցությունը, որից ստացված հասույթը փոխանցվում է UNICEF-ին՝ կարիքավոր երեխաներին օգնություն ցուցաբերելու համար։

Հայաստանի հանրապետությունում Դանիական այս բրենդը պաշտոնապես ներկայացվում է TI’ME-ի կողմից։ Հայաստանյան շուկան և սպառողը, ինչպես նաև տարածաշրջանում մի շարք այլ երկրներ, TI’ME-ի միջոցով են կարողանում հաղորդակիցը դառնալ այս յուրօրինակ զարդերի։

Միացե՛ք PANDORA-ի այս արտասովոր ճամփորդությանը, որտեղ յուրաքանչյուր զարդ ավելին է, քան պարզապես աքսեսուար, այն ձեր արտացոլումն է:

PANDORA չարմերի ընթացքը ժամանակի միջով
2000

2000

Չարմերի պատմությունն սկսվեց 2000 թվականին, երբ առաջի անգամ զարդերի արտադրության ոլորտը հեղափոխելու եկավ ամենաառաջին չարմը ելակի տեսքով։
2004

2004

Ժամանակի ընթացում հավաքածուն համալրվեց charm-spacer–ներով, որոնք պետք է ապահովեին թևնոցի և չարմերի ճիշտ բաշխվածությունն ու սիրվեին գնորդի կողմից։
2005

2005

Մուրանո ապակուց պատրաստված չարմերը յուրահատուկ հմայք ավելացրին զարդի այս տեսակում։ Դրանց գունային բազմազանությունն է՛լ ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն տվեց չարմերի սիրահարներին։
2016

2016

Չարմերի կիրառումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար ստեղծվեցին ամրացվող չարմերը։
2017

2017

PANDORA բրենդի հիմքում ընկած են կյանքի կարևոր պահերը։ Բրենդը միտված է յուրաքանչյուր զարդով հաղորդել սիրո խորհրդանիշը՝ ընտանիքին, սիրելիին, ընտանի կենդանիներին ու կյանքի ամենատարբեր երևույթներին։
2018

2018

Գործունեության ավելի ուշ շրջանում ի հայտ եկան «երազներ որսացող» չարմերը։ Դրանց սիրահարները համոզված են, որ հենց այս նմուշներն են իրենց հաջողության բանալին։
Սկսած 1982-2019
1982

1982

1982 թվականին Կոպենհագենում գտնվող փոքրիկ խանութ–սրահից սկսվեց PANDORA-ի երկար ճանապարհը։
1989

1989

PANDORA բրենդի հիմնադիր Պեր Էնևոլդսենը իր ձեռքում պահում է Թայլանդում արտադրված մատանու առաջին նմուշը։
2005

2005

Բացվում է PANDORA-ի առաջին արտադրամասը Գեմոպոլիսում, Թայլանդ։
2006

2006

Բացվեց առաջին PANDORA կոնցեպտ խանութ–սրահը Համբուրգում։ Սա սկիզբ դրեց 2000–ից ավել մյուս սրահների բացմանն ամողջ աշխարհում։